Բաժին. Բիզնես

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԸ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, ներդնելով ուսանողական վարկեր վարկատեսակը, 2011 թվականից մինչ այսօր շուրջ 700 ուսանողների տրամադրել է ուսանողական վարկեր: «Անելիք Բանկ»-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի խոսքով՝ այս ցուցանիշը բավականին գոհացուցիչ և ոգևորիչ է:

Նշենք, որ 2012 թվականին Բանկը ներդրել էր «Էքսրպես ուսանողական վարկեր» վարկատեսակը, որի առավելություններից է պահանջվող թղթաբանության քիչ լինելը, ինչպես նաև վարկի տրամադրման արագությունը (վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը սահմանված է ընդամենը 24 ժամ): Բացի այդ, կրկնակի անգամ վարկը ստանալիս վարկառուն ստանում է 14% զեղչ՝ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն` այս պարագայում վարկը տրամադրվում է 16,25% տարեկան տոկոսադրույքով:

«Անելիք Բանկ»-ում վստահ են, որ 2013 թվականին նույնպես Բանկը կկարողանա պահպանել և զարգացնել ուսանողական վարկավորման ցուցանիշները:

Share