Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». 2012Թ.-ԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 2%-ՈՎ

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել շուրջ 638,5 հազար բաժանորդ: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից՝ նախորդ մեկ տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12,8 հազարով, այդ թվում՝ մոտ 2 հազարը՝ դեկտեմբեր ամսին, ինչը տարվա մնացյալ ամիսների համեմատ ամենաբարձր ամսական ցուցանիշն է:

Share