Բաժին. Բիզնես

ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC ՔԱՐՏԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ 2 ԱԿՈՒՄԲՈՒՄ

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններն այսուհետ կարող են այցելել «Կրիստալ» շոու ակումբ՝ առանց մուտքի վճարի, և ստանալ տվյալ ակումբում 2 երգ անվճար երգելու հնարավորություն: Բացի այդ,  «Ակումբ 12» երաժշտական-պարային ակումբ մտնելիս քարտապանները մուտքի վճար չեն վճարի, ինչպես նաև տվյալ ակումբներում քարտով վճարումներ կատարելիս կստանան զեղչ:

«2013 թվականին նախատեսել  ենք BOOM ENERGY քարտապանների համար ստեղծել առավել գրավիչ պայմաններ և ընձեռել նոր հնարավորություններ: Արդեն առաջին քայլերն արված են, և ակումբների թիվն, այս նոր ակումբների ներգրավման  արդյունքում, հասել է 12-ի: Այս գործընթացը շարունակական է լինելու, և մենք պլանավորում ենք էլ ավելի մեծացնել ակումբենրի ցանկը և ընձեռել այլ հնարավորություններ նույնպես»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ  Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Share