Բաժին. Բիզնես

ՄՏՍ ԽՄԲԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՕԼԵԳ ՌԱՍՊՈՊՈՎԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ

ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին: Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Մամուլի ծառայությունից՝ նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից:

Օլեգ Ռասպոպովը ՄՏՍ-ին է միացել 2006թ.-ին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007թ.-ին նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար:

Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների` այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում:

ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի:

Share