Բաժին. Բիզնես

MENU.AM. ՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Menu.am-ը հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ կորպորատիվ հաճախորդների համար:  Փետրվարի 1-ից սկսած Menu.am կայքի միջոցով կամ 222 000 հեռախոսահամարով պատվերներ կատարելիս ընկերությունները կօգտվեն շահավետ պայմաններից` հնարավորություն ստանալով ավելացնել  ստանդարտ (3%) միավորների կուտակման տոկոսաչափը:

Եթե ընկերության ամսական պատվերների չափը կազմում է՝

– 150 000դրամ, ապա բոնուսային կուտակումը կազմում է 5%,

– 300 000դրամ, բոնուսային կուտակումը՝ 7%,

– 500 000դրամ, բոնուսային կուտակումը՝ 9%:

«Հաշվի առնելով, որ շատ ընկերություններ չունեն սեփական սրճարան կամ խոհանոց, սակայն ցանկանում են ապահովել իրենց աշխատակիցների համեղ և ժամանակին սննդի ապահովումը՝ այս առաջարկը կարող է հեշտացնել և հետաքրքիր լինել նրանց համար: Կուտակած միավորները ընկերությունը կարող է օգտագործել կորպորատիվ միջոցառումների և առիթների համար», – նշել է Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը: 

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 15-ից Երևանում գործում է Menu.am առաջին Պատվերների Միացյալ Համակարգը, որն արդեն իր մեջ միավորում է 50 և ավելի ռեստորաններ և սրճարաններ:

Share