Բաժին. Բիզնես

SAMSUNG ELECTRONICS-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՈՉԻ 2014 ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Samsung Electronics ընկերությունը հայտարարել է օլիմպիական շարժման և ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր իրադարձություններից մեկի՝ Սոչի 2014 Օլիմպիական խաղերի աջակցության ծրագրի մասին:

Շարունակելով Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի աջակցության ծրագիրը՝ Samsung ընկերությունը համագործակցելու է «Սոչի 2014»-ի Կազմկոմիտեի հետ՝ նպատակ հետապնդելով Սոչի 2014-ը դարձնել ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաինովացիոնը և հասանելին հասարակության լայն շերտերի համար:

Samsung-ը նախատեսում է կյանքի կոչել մի շարք նախագծեր, որոնցից է Team Samsung նախագիծը, որին կմասնակցեն ռուս առաջատար մարզիկներ: Մարիա Շարապովան, որը հանդիասնում է Samsung բրենդի դեսպանը Սոչի 2014 Օլիմպիական խաղերում, նույնպես հանդիսանում է Team Samsung-ի անդամ:

Team Samsung-ից բացի Samsung Electronics-ը պլանավորում է տրամադրել ինտերակտիվ տեղեկատվական հարթակ Poblic WOW (Wireless Olimpic Games): Այս հարթակը Օլիմպիկան խաղերի ժամանակ ԶԼՄ-ներին և երկրպագուներին իրական ժամանակի ռեժիմում ապահովում է տեղեկատվություն օլիմպիական ժամանակացույցի, եղանակի, մեդալների և օլիմպիական նոր ռեկորդների մասին: Այս ծրագիրը հասանելի կլինի գրեթե բոլոր սմարթֆոնների օգտատարներին:

Ընկերությունը նախատեսում է նաև շարունակելով միջազգային ավանդույթները՝ ներգրավել բլոգերների, որոնք կիրականացնեն Օլիմպիական խաղերի և խաղերի հետ առնչվող ծրագրերի լուսաբանում Samsung Global Blogger նախագծի շրջանակներում:

Samsung Global Blogger միջազգային ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվել է 2012թ. Լոնդոնյան Օլիմպիական խաղերի ժամանակ, Samsung ընկերության եզակի նախաձեռնությունն է, որը միավորում է սպրտի սիրահարներին ողջ աշխարհում, որոնք ցանականում են հայտվել Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ և դառնալ բոլոր մրցումների և միջոցառումների ականատեսը: Samsung Global Blogger նախագծի յուրաքանչյուր մասնակից կարող է ողջ աշխարհին պատմել, թե ինչպես են ընթանում Սոչի 2014 Օլիմպիական խաղերը՝ ի շնորհիվ Samsung ինովացիոն անլար տեխնոլոգիաների:

Օլիմպիական շարժման աջակցության ծրագիրը Samsung ընկերությունը սկսել է 1988թ., երբ ընկերությունը դարձել էր Սեուլում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի ազգային հովանավորը: 1998թ. սկսած՝ Samsung-ը հանդիսանում է Օլիմպիական խաղերի Համաշխարհային գործընկերը՝ «Անլար հեռահաղորդակցության սարքավորումներ» կատեգորիայում: Ըստ գործող համաձայնագրի՝ Samsung ընկերությունը իրականացնում է Օլիմպիական շարժման աջակցություն մինչև 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը:

Share