Սկանդալային միջադեպ է գրանցվել Հայկական Ավտոշոուի շրջանակներում ընթացող Zeekr էլեկտրամեքենայի ներկայացման ընթացքում։ Ինչպես տեսնում ենք, ակտիվիստ ներկայացած կինը ներկում է բոլորովին նոր մեքենան։ Միջոցառումը վարող Էրիկ Անանթառանյանն անակնկալի եկած հրավիրում է անվտանգության աշխատակիցներին։
«Բիզնես 24»-ը օրերս գրել էր, որ չինական հանրահայտ Zeekr էլեկտրամեքենաները օգոստոս ամսից պաշտոնապես ներկայացված կլինեն Հայաստանում։ Դե ինչ, կարելի է պնդել, որ Zeekr-ի մուտքն արդեն իսկ հետաքրքիր ստացվեց։