Բաժին. Բիզնես

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ «ՀԱՅՓՈՍՏ»-Ի 60 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ պաշտոնական հայտարարության՝ «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «ՀայՓոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 7-ին, տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ Արարատ քաղաքի արդիականացված 0602 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Share