Բաժին. Բիզնես

Ferrari-ն նոր գործարան է կառուցել Էլեկտրամեքենաների համար

Ferrari-ն գործարկել է թվային գործարան, որտեղ ներդրել է մոտ 200 մլն եվրո ։ Այստեղ կարտադրվեն առաջին էլեկտրամոբիլները ։

Ընկերության գործադիր տնօրեն Բենեդետտո Վիգնան, ելույթ ունենալով բացման ժամանակ, հասկացրեց, որ ժամանակակից տեխնոլոգիական գործիքների օգտագործմամբ արտադրական նոր մոդելը թույլ կտա «ավելի մեծ անհատականացում»: Պրեմիում ապրանքանիշը չի ձգտում ավելացնել ծավալները, այն մտահոգված է մեքենաների արժեքով․

«Անհատականացումն այն հպումներն են, որոնք հաճախորդը պահանջում է կատարել իր ճաշակին համապատասխան՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից», – ասաց Վիգնան:

Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ արտադրված առաջին Ferrari էլեկտրական մեքենան կարժենա առնվազն կես միլիոն եվրո։ Երկրորդ էլեկտրական մոդելն արդեն մշակման փուլում է ։ Առաջին էլեկտրական հիպերքարը Ferrari-ի նոր գործարանում կթողարկվի 2025-ի վերջին, իսկ էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը կսկսվի 2026-ին:

Նոր գծի գործարկման դեպքում ընդհանուր արտադրական հզորությունը կհասնի տարեկան 20,000 ավտոմեքենայի (2023 թվականին՝ 14,000):

Գործարանում նաև կթողարկվեն էլեկտրամոբիլների հիմնական բաղադրիչները ՝ առանցքները, շարժիչները, և կհավաքվեն մարտկոցների բլոկները։

Share