Բաժին. Բիզնես

Հեջ-ֆոնդերի կողմից ամենապահանջված բաժնետոմսերը

2023 թվականին հեջ-ֆոնդերը կառավարում էին ավելի քան 4 տրիլիոն դոլարի ակտիվներ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր: Չնայած անցյալ տասնամյակի մեծ մասում արդյունաբերությունը ցածր եկամտաբերություն էր ցույց տալիս, տոկոսադրույքների աճի պայմաններում դրա նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճեց:

Հաճախ հեջ-ֆոնդերը կենտրոնանում են կենսաթոշակային ֆոնդերի ներդրողների և համալսարանական նվիրատվությունների վրա:

Հեջ-ֆոնդերի լավագույն ներդրումները

Ընդհանուր առմամբ, Microsoft-ը ամենահայտնի ընկերությունն է, որի բաժնետոմսերը պատկանում են 874 հեջ-ֆոնդերի:

Քանի որ մեգակորպորացիան մեծացնում է իր արհեստական բանականության առաջարկները, այն զգալի հետաքրքրություն է առաջացնում հեջ-ֆոնդերի մոտ: 2024 թվականին Microsoft-ի բաժնետոմսերը հունիսի 24-ի դրությամբ աճել են ավելի քան 20%-ով։ Հեջ-ֆոնդերի զգալի մասը տիրապետում է այնպիսի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը և Nvidia-ն:

Ահա 2024 թվականի առաջին եռամսյակի դրությամբ հեջ-ֆոնդի պորտֆելներում ամենահաճախ հանդիպող բաժնետոմսերը:

N Ընկերությունը Բաժնետոմսերի հեջ-ֆոնդերի ունեցած  մասնաբաժինը Բաժնետոմսեր ունեցող հեջ-ֆոնդերի քանակը
1 Microsoft 44% 874
2 Amazon 42% 835
3 Alphabet Class A 38% 745
4 Apple 36% 714
5 Meta 36% 710
6 Nvidia 34% 675
7 Alphabet Class C 32% 631
8 Visa 31% 617
9 JPMorgan Chase & Co 29% 570
10 Berkshire Hathaway
Class B
28% 564

Չորրորդ տեղում Apple ընկերությունն է, որտեղ ներդրումներ է կատարում հեջ-ֆոնդերի 36%-ը։

Հեջ-ֆոնդերը եռամսյակի ընթացքում իրենց պորտֆելներում ավելացրել են Apple-ի ավելի քան 26 միլիոն բաժնետոմս, ինչը խմբի բոլոր ֆոնդերի ամենաբարձր ցուցանիշն է: Հեջ-ֆոնդերն ավելի ու ավելի են նախընտրում ընկերության բաժնետոմսերը, քանի որ այս կամ մլուս տարի Apple-ը իր iPhone-ներում արհեստական բանականության հետ կապված բարելավումներ է կատարելու:

Հեջ-ֆոնդերը իրենց պորտֆելներում ամենաշատը կրճատել են NVIDIA-ի և Alphabet-ի մասնաբաժինը: Մայքլ Բերիի Scion Asset Management LLC-ն այն հեջ-ֆոնդերի թվում է, որոնք վաճառել են Alphabet-ի A դասի բաժնետոմսերը, ինչպես նաև Amazon-ի բաժնետոմսերը:

Goldman Sachs-ի առանձին վերլուծությունը ցույց է տվել, որ 2023 թվականի օգոստոսին հեջ-ֆոնդի ներդրումների ընդհանուր զուտ շուկայական արժեքի 20%-ը բաժին է ընկել <<հոյակապ յոթին>>(Apple, Microsoft, Google, Tesla, Nvidia, Amazon և Meta): Սա ռեկորդային ցուցանիշ է այդ ընկերությունների համար։

Բացի տեխնոլոգիական հսկաներից, մեծ թվով հեջ-ֆոնդեր ունեն Visa, JPMorgan Chase & Co և Berkshire Hathaway ընկերությունների բաժնետոմսեր: Վերջին տասնամյակի ընթացքում նշվածներից շատերը բարձր եկամտաբերություն են ունեցել, ներառյալ Visa-ի բաժնետոմսերը միջին հաշվով տարեկան մոտ 19% եկամտաբերություն են ունեցել: Միևնույն ժամանակ, JPMorgan Chase & Co-ի միջին եկամտաբերությունը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 16%:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share