Բաժին. Բիզնես

ԱՆԱԿՆԿԱԼ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ԲՈՆՈՒՍ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից՝ միայն փետրվարի 14-ին և 15-ին կարելի է փոխանակել «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով կուտակած միավորները հատուկ տոնական նվերի հետ, որը ներառում է 100 ներցանցային րոպե, 100 ներցանցային SMS հաղորդագրություն և 100 ՄԲ ինտերնետ: Այս ամենի համար անհրաժեշտ է ընդամենը 100 բոնուսային միավոր:

Կուտակած միավորները կարելի է ստուգել.

– առցանց` «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուսի» էջից,

– հավաքելով *505*100# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը,

– ուղարկելով STAT բառը 5050 կարճ համարին:

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է միայն մեկ անգամ օգտվել նշված տոնական նվերի հնարավորությունից:

Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով BONUS բառը 5050 կարճ համարին, հավաքելով *505# հրահանգը կամ այցելելով «Ինտերնետ օգնական» պորտալ:

Share