Բաժին. Բիզնես

2012Թ.-ԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 99.6%-Ը

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2012 թվականի ընթացքում կատարել է 1 660 945 այցելություն ՝ 2011 թվականին գրանցված 1 593 965 -ի դիմաց:

Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից՝ նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 1 176 187 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 99,6 տոկոսը: Շուրջ 39 889 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 638 551 բաժանորդ:

Share