Բաժին. Բիզնես

Alphabet-ն ավարտում է Wiz կիբերանվտանգության ստարտափը 23 միլիարդ դոլարով գնելու գործարքը

Google-ի մաս կազմող Alphabet ընկերությունը մոտ է Wiz-ը՝ ամպային կիբերանվտանգության ոլորտում քառամյա ստարտափը, մոտ 23 միլիարդ դոլարով գնելու գործարքի կնքմանը, The Wall Street Journal-ին հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները:

Աղբյուրների խոսքով՝ որոնողական հսկան բանակցություններ է վարում ընկերությունը գնելու շուրջ, և գործարքն անխուսափելի է, եթե միայն այդ բանակցությունները չձախողվեն:

Wiz-ը կլինի Google-ի ամենամեծ ձեռքբերումը, եթե գնումը տեղի ունենա:

2020 թվականի մարտին հիմնադրված Wiz ստարտափն առաջարկում է անվտանգության ծառայություններ ընկերությունների համար, որոնք օգտագործում են ամպային պահեստավորման ծառայություններ, ինչպիսիք են Amazon Web Services-ը:

Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ստարտափը գնահատվել է 1․7 միլիարդ դոլար և շուտով ներդրումներ է ստացել Salesforce-ից, Blackstone-ից և Algae-ից՝ Wiz-ը դարձնելով այն ժամանակվա ամենաարագ զարգացող ստարտափներից մեկը։

Այնուամենայնիվ, Alphabet-ի կողմից Wiz-ի հնարավոր ձեռքբերումը տեղի է ունենում Բայդենի վարչակազմի կողմից հակամենաշնորհային օրենսդրության նկատմամբ մեծ ուշադրության շրջանում:

Արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Google-ի դեմ 2020 թվականին՝ մեղադրելով որոնողական հսկային մենաշնորհ լինելու մեջ։ Ակնկալվում է, որ մի քանի տարի տևած այս նշանակալի դատավարության վերաբերյալ դատավճիռը կկայացվի այս տարվա վերջին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share