Տնտեսական

Սթիվ Ջոբսն ավելի քան 40 տարի առաջ կանխատեսել էր արհեստական բանականությամբ չաթ-բոթերի հայտնվելը

1983-ին Ասպենում կայացած դիզայնի միջազգային համաժողովում Սթիվ Ջոբսը խոսել է նոր տեխնոլոգիաների հեռանկարների մասին, որոնք կարող են պատասխանել հարցերի և մտածել մարդու նման: Համապատասխան ելույթը հայտնվել է Steve Jobs Archive կայքում:

Apple-ի համահիմնադիրը նկարագրել է տեխնոլոգիայի հետ փոխազդեցությունը, որը նման է գեներացնող արհեստական բանականությամբ ժամանակակից չաթ-բոթերին, ինչպես գրքի հետ հաղորդակցվելը:

Նրա խոսքով՝ գիրքը ֆենոմենալ բան է, սակայն դրա հետ շփվելու հնարավորության բացակայության խնդիր կա: Ելույթի ընթացքում Ջոբսը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս կարդալ Արիստոտելի ու Պլատոնի աշխատությունները, և ինքը կցանկանար նրանց հարցեր տալ:

Ձեռնարկատերը հնարավոր է համարել, որ առաջիկա 50-100 տարիների ընթացքում կհայտնվի մի մեքենա, որը կարող է իր մեջ ներառել «հիմնարար ոգի, սկզբունքների ամբողջություն կամ հայացք աշխարհին»: Այն կկարողանա հարցերին այնպիսի պատասխաններ տալ, ինչպես կպատասխաներ իրական մարդը:

Նրա ելույթից ավելի քան 40 տարի անց մարդկությունը AI մոդելներ է պատրաստում գրքերից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության կիրառմամբ, որպեսզի նրանք կարողանան պատասխանել օգտագործողների հարցերին:

Հիշեցնենք, որ հունիսին Apple-ը հայտարարել է ChatGPT-ի ինտեգրման մասին Siri-ի և այլ ծառայությունների մեջ iOS, iPad OS և macOS օպերացիոն համակարգերում:

Ավելի վաղ OpenAI-ը ներկայացրել էր ChatGPT-ի «ավելի մարդկային» տարբերակը, որն ունակ է ընկալել տեսողական տվյալներ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share