Բաժին. Բիզնես

ՆՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Առաջին անգամ Հայաստանում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները կստանան բացառիկ առավելություններ Երևանի մշակութային օջախներում:

Ինչպես տեղեկանցում են Անելիք Բանկ»-ի Մամուլի ծառայությունից՝ այսուհետ BOOM ENERGY Visa քարտապանները  Երևանի Մնջախաղի Պետական Թատրոնում 1 տոմս գնելիս կստանան 2 հրավիրատոմս հաջորդ 3 ներկայացումներից որևիցե մեկի համար, «Մհեր Մկրտչյան» Արտիստական Թատրոնում 2 տոմս գնելիս կստանան նույն ներկայացման ևս 1 հրավիրատոմս, ինչպես նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական Թատրոնում ցանկացած տոմս կկարողանան ձեռք բերել 20% զեղչով:

«Երևանի մշակութային օջախների հետ համագործակցելով` նպատակ ունենք ընդլայնել  BOOM ENERGY քարտի ընձեռած հնարավորությունների շրջանակը և նոր շունչ հաղորդել BOOM ENERGY քարտերի առավելությունների ծրագրին: Մշակութային օջախների, մասնավորապես, թատրոնների հետ համագործակցությունը, վստահ եմ,  մեծ արձագանք կգտնի մեր քարտապանների շրջանում: Համագործակցությունը շարունակական է լինելու,  և առաջիկայում նախատեսում ենք ներգրավել նոր մշակութային օջախներ`  այս ձևով` մեր ուժերի ներածին չափով  մասնակից լինելով Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Share