Բաժին. Բիզնես

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԶԵՂՉՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօրվանից՝ մարտի 1-ից, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մեկնարկում է մեկամսյա գովազդային ակցիա, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից և զեղչված սակագներից՝ սպառողական վարկերի և  կրեդիտ քարտերի համար:

Նոր առաջարկը ներառում է հետևյալ  զեղչերը.

– սպառողական վարկերի համար իջեցված՝ տարեկան 20% անվանական տոկոսադրույք (24%-ի փոխարեն),

– ՄաստերՔարտ Ստանդարտ և ՄաստերՔարտ Ոսկի քարտեր՝ զրոյական սպասարկման ամսական վճարով (զրոյական սպասարկման ամսական վճարը վերաբերում է միայն քարտի օգտագործման առաջին տարվան: ՄաստերՔարտ Ստանդարտ քարտի սպասարկման ամսական վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ ՄաստերՔարտ Ոսկի քարտինը՝ 3000 ՀՀ դրամ),

– անվճար հաշվի բացում, եթե հաճախորդը դիմում է նշված քարտերի կամ վարկի համար:

«Առաջարկը նպատակ ունի օգնել մեր հաճախորդներին հոգալ իրենց առօրյա և նպատակային ֆինանսական կարիքները: Էյչ-Էս-Բի-Սի-ում հաճախորդի բանկային կարիքները լավագույնս հոգալը մեր կարևորագույն խնդիրն է՝   թե մեր ներկայիս հաճախորդների և թե նոր հաճախորդների համար», –  ասել է Միհրան Մուրադյանը, Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրենը:

Նշենք, որ 2012 թվականի վերջի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ունի 15,000 կրեդիտ քարտ, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին տրամադրված վարկերը նույն ժամանակահատվածի դրությամբ կազմել են 21 միլիարդ ՀՀ դրամ:

Ըստ բանկի ուսումնասիրությունների, կրեդիտ քարտերը և սպառողական վարկերը հանդիսանում են հաճախորդների կողմից ամենապահանջված և ցանկալի բանկային ծառայությունները:

Share