Բաժին. Բիզնես

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԵՎՍ 2 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Վերաբացվել են «Հայփոստ» ընկերության Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների արդիականացված փոստային բաժանմունքները:

Ինչպես տեղեկացնում են «Հայփոստ»-ի Մամուլի ծառայությունից՝ շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:

Նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի 2013 թվականի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Share