Բաժին. Բիզնես

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ

«Ռոստելեկոմ» ընկերությունը ներկայացնում է նոր ակցիա, որի համաձայն՝ կանանց միամսյակի առթիվ բոլորին հնարավարություն է տրվում օգտվել ավելի մատչելի ինտերնետային ծառայություններից:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Ռոստելեկոմ» ընկերության Մամուլի ծառայությունից՝ բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմ»-ի Ինտերնետի ծառայություններին մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, կստանան 50% զեղչ՝ առաջին ամսվա բաժանորդային վարձի համար:

Նշենք, որ «Ռոստելեկոմ»-ի ծառայություններն արդեն իսկ հասանելի են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր քաղաքներում և Նուբարաշենում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր և Չարենցավան քաղաքներում:

Առաջիկա ամիսների ընթացքում «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև  Արմավիր, Մեծամոր, Հրազդան և Քաջարան քաղաքների բնակիչները:

Հիշեցնեք, որ 2012 թվականի դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում՝ Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

Share