Բաժին. Բիզնես

Intel-ը ներկայացրել է AI պրոցեսոր մեքենաների համար

Չինաստանում կայացած AI Cockpit Innovation Experience միջոցառման ընթացքում Intel-ը ներկայացրել է իր առաջին դիսկրետ GPU-ն արհեստական բանականությամբ համալրված մեքենաների համար: Չիպը շահագործման կհանձնվի 2025 թվականին։

Նոր պրոցեսորը թույլ կտա «մեքենայի ներսում գործարկել լիարժեք լայնալեզու մոդելներ և գեներացնող AI-ի վրա հիմնված հավելվածներ՝ առանց ամպի օգտագործման»:

Օգոստոսի սկզբին Intel-ը հայտարարեց անձնակազմի 15%-ի կամ մոտ 15,000 աշխատակիցների աշխատանքից ազատման մասին՝ AI մրցավազքում հետ մնալու ֆոնին: Ընկերության բաժնետոմսերը նվազել են 19%-ով, որից հետո չիպեր արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Փեթ Գելսինգերը X-ում (նախկինում twitter) հրապարակել է աղոթք:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Intel-ը բանակցություններ է վարել OpenAI-ի հետ՝ AI ստարտափի 30% բաժնեմասը գնելու վերաբերյալ, սակայն գործարքից հրաժարվել է մոտ յոթ տարի առաջ։

Ապրիլին ընկերությունը ներկայացրեց Gaudi 3-ը՝ հաջորդ սերնդի AI չիպը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը Գելսինգերը հայտարարել էր ընկերության յուրաքանչյուր արտադրանքի մեջ արհեստական բանականություն ներդնելու պլանների մասին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share