LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ: Bloomberg-ը հրապարակել է միլիարդատերերի ինդեքսը, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա:
Ըստ գործակալության՝ X-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը շարունակում է մնալ վարկանիշի առաջատարը՝ 235 միլիարդ դոլար կարողությամբ:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 193 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Meta Corporation-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 188 միլիարդ դոլար կարողությամբ: Ի դեպ, ընդամենը մեկ օր առաջ նրա ունեցվածքը գնահատվում էր 183 միլիարդ դոլար:
LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոյի կարողությունը գնահատվում է 184 միլիարդ դոլար: Նա վարկանիշի չորրորդ տեղում է: Այսպիսով, աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ ԱՄՆ քաղաքացիներ են: Ընդ որում՝ Առնոն միակ ոչ ամերիկացին է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում: