Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

2013 թվականի մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 640 հազար 74 բաժանորդ: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Մամուլի ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա երկու ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1523-ով, որից 739-ը՝ փետրվար ամսին:

Share