Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է 8%-ՈՎ

Կանանց նվիրված տոների 1-ամսյակի կապակցությամբ Զարգացման Հայկական Բանկում կանանց կողմից ներդրվող ՀՀ դրամով ավանդների համար բանկում գործող ամենաբարձր տոկոսադրույքը` 13%-ը, կբարձրանա 8%-ով: Ինչպես տեղեկացնում են Զարգացման Հայկական Բանկից՝ ընտրելով «Հմայիչ» ավանդատեսակը` կանայք կստանան 14,04% տարեկան տոկոսադրույք (համաձայն «Ավանդներրի ներգրավման մասին» ՀՀ օրենքի` հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 14.98%):

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 000 ՀՀ դրամ: Ավանդի ժամկետը 1 տարի է, տոկոսագումարների վճարումը` ամսական:

Առաջին երեք ամսվա ընթացքում ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում Բանկը կատարում է նվազեցվող գումարի դիմաց վճարված և/կամ հաշվեգրված տոկոսագումարի վերահաշվարկ ամբողջ ժամանակահատվածի համար` ավանդային հաշվում գտնված փաստացի օրերի դիմաց հաշվարկում և վճարում է տոկոսագումար` ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույքով: 

Ավանդային պայմանագրի գործողության 4-րդ ամսվանից սկսված՝ ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում տոկոսագումարի վերահաշվարկը կատարվում է միայն վերջին ոչ ամբողջական ամսվա օրերի համար` վճարելով տոկոսագումար հաշվարկված ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույքով (ամբողջական ամիսների համար վճարված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում):

Զարգացման Հայկական Բանկից վստահեցնում են, որ Բանկն իր հաճախորդներին մշտապես տրամադրում է հարմարավետ պայմաններով ծառայություններ, ինչի շնորհիվ էլ վայելում է հաճախորդների վստահությունն ու համակրանքը: Այդ մասին է փաստում հաճախորդներից ներգրավված միջոցների  տարեկան աննախադեպ աճը:

«Հմայիչ» ավանդատեսակի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել 591515 հեռախոսահամարով կամ այցելել www.armdb.com:

Share