Բաժին. Բիզնես

BLACKBERRY. ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ

Կանադական BlackBerry ընկերությունը ստացել է 1 միլիոն նոր BlackBerry 10 սմարթֆոնների պատվեր: Այս ցուցանիշն  ընկերության համար ռեկորդային բարձր է:

Նշենք, որ BlackBerry 10, Z-10 և Q-10 սմարթֆոնների առաջին ցուցադրությունը տեղի էր ունեցել 2013թ.-ի հունվար 30-ին: Շնորհանդեսի ժամանակ ընկերության աշխատակիցներն իրենց ելույթներում նշել էին, որ նոր մոդելը ընկերությանը դուրս կբերի ճգնաժամից: BlackBerry-ին չի կարողանում ճգնաժամից դուրս գալ դեռ 2009 թվականից:

Հարկավոր է նշել, որ ընկերության հին մոդելները չէին կարողանում մրցակցել iPhone-ի և Android օպերատիվ համակարգով աշխատող մնացած սմարթֆոնների հետ:

Սպասվում է, որ BlackBerry ընկերության նոր Q-4 սմարթֆոնը կցուցադրվի մարտի վերջին:

Share