Բաժին. Բիզնես

Բաֆեթը վաճառել է Bank of America-ի 982 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսեր

Ուորեն Բաֆեթը վաճառել է Bank of America-ի 982 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերը, քանի որ նրա կոնգլոմերատը շարունակում է կրճատել իր ներդրումները ԱՄՆ երկրորդ խոշորագույն բանկում:

Հուլիսի կեսերից նրա ընկերությունը՝ Berkshire Hathaway Inc.-ը, մի շարք վաճառքների արդյունքում կրճատեց իր մասնաբաժինը գրեթե 13%-ով՝ ստանալով 5․4 միլիարդ դոլար եկամուտ:

2011 թվականին Berkshire-ը բաժնետոմսերը գնել էր 5 դոլարով, իսկ այժմ դրանց արժեքը կազմում է մոտ 40 դոլար։

Բաֆեթի կողմից վաճառքների այս շարքն ազդարարում է ներդրումներից նահանջի մասին, որը երկար ժամանակ ծառայել է որպես Bank of America-ի գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհանի ղեկավարության հանդեպ վստահության նշան։

Չնայած բաժնեմասերի վաճառքին Berkshire-ն այսօր էլ շարունակում է մնալ Bank of America-ի ամենամեծ բաժնետերը։ Նրանց 903․8 միլիոն բաժնետոմսերը գնահատվում են 35․9 միլիարդ դոլար։

Share