Բաժին. Բիզնես

Աշխարհի 10 ամենաթանկ ընկերությունները 2024 թվականին․ Ինֆոգրաֆիկա

Շուկայական կապիտալիզացիան ընկերության արժեքի ընդհանուր ընդունված ցուցանիշն է, որը որոշվում է ֆոնդային շուկայի կողմից: Այն հաշվարկվում է՝ բազմապատկելով ընկերության առկա բաժնետոմսերի քանակը ընթացիկ բաժնետոմսերի գնով:

Այս գծապատկերում ներկայացված են աշխարհի 10 ամենաթանկ ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի 2024 թվականին։

Աշխարհի 10 ամենաթանկ ընկերությունները 2024 թ

NԵրկիրՈլորտԿապիտալիզացիա (մլրդ $)
1 AppleՏեխնոլոգիաներ3,454
2 NVIDIAՏեխնոլոգիաներ3,111
3 MicrosoftՏեխնոլոգիաներ3,073
4 AlphabetՏեխնոլոգիաներ2,055
5 AmazonՏեխնոլոգիաներ1,842
6 Saudi AramcoԷներգիա1,803
7 MetaՏեխնոլոգիաներ1,318
8Berkshire HathawayԿոնգլոմերատ980
9 TSMCՏեխնոլոգիաներ877
10 Eli LillyԱռողջապահություն856

Տեխնոլոգիական արդյունաբերության գերակայությունը հիմնականում պայմանավորված է տրիլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ընկերություններով, ինչպիսիք են Apple-ը և Nvidia-ն, չնայած այլ երկրներ նույնպես ներկայացված են: Օրինակ՝ Թայվանի TSMC-ն, որի Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցուցակագրված բաժնետոմսերը 2024 թվականի դրությամբ աճել են ավելի քան 60%-ով:

Կոնգլոմերատը սովորաբար խոշոր ընկերություն է, որը վերահսկիչ բաժնեմասեր ունի բազմաթիվ այլ ընկերություններում: Այս տեսակի ամենաթանկ ընկերությունն Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ն է: Վերջին հինգ տարիների ընթացքում նրա բաժնետոմսերն աճել են մոտ 130%-ով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share