Բաժին. Բիզնես

SONY-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ SP-XPERIA ԵՎ XPERIA-L ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

SONY ընկերությունը սկսել է նոր SP-Xperia և Xperia-L սմարթֆոնների արտադրությունը:

Սպասվում է, որ SP Xperia-ն կունենա 4,6 դույմանոց HD սենսորային էկրան, 8MPx հզորությամբ տեսախցիկ, ինչպես նաև Dual Core 1,7 GHZ հզորությամբ պրոցեսոր:

Xperia L-ն օժտված կլինի 4,3 դույմանոց սենսորային էկրանով: Մնացած տվյալները կհամապատասխանեն SP-Xperia-ին:

Այս երկու սմարթֆոնի էկրաններն էլ կլինեն «SONY RS EXMOR», ինչը ապահովում է գույների մաքրություն և բարձր գունային գամմա: Սմարթֆոնները սպառողներին հասանելի կլինեն երեք գույնով՝ սպիտակ, կարմիր և սև:

Սմարթֆոնները վաճառքի դուրս կգան  2013 թվականի գարնան վերջին կամ ամռան սկզբին:

Share