Բաժին. Բիզնես

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉՀՐԿԻԶՎՈՂ ՊԱՀԱՏԵՂԵՐ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ

Ներկայիս տնտեսական մտածողությունը առաջ է բերում ժամանակակից բանկային ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն և պահանջարկի աճ: Ժամանակակից բանկային ծառայություններից Հայաստանում համեմատաբար մեծ հետաքրքրություն է վայելում անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալությունը:

Տարբեր տեսակի արժեքների, այդ թվում՝ ոսկերչական կամ թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար Զարգացման Հայկական Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է միջազգային ստանդարներին համապատասխանող՝ անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալության ծառայություն: Այն ապահովում է բացարձակ գաղտնիություն և անվտանգություն, հնարավորություն է տալիս աշխատանքային օրվա ցանկացած պահին օգտվել  պահատեղերից, ինչպես նաև պահատեղերի օգտագործման իրավունքը փոխանցել ժառանգությամբ:  

Պահատեղերը կարելի է վարձակալել 1, 6 կամ 12 ամիս ժամկետով: Կախված պահատեղերի չափսերից և վարձակալության ժամկետից՝ վարձակալության  վճարը տատանվում է 6000-75,000 ՀՀ դրամի սահմաններում: Պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Զարգացման Հայկական Բանկը վստահեցնում է, որ Բանկի կողմից առաջարկվող պահատեղերը պաշտպանված են արտաքին միջավայրի ազդեցությունից: Պահատեղը հնարավոր է բացել միայն երկու տարբեր բանալիների (բանկի և հաճախորդի) միաժամանակյա օգտագործման դեպքում:

Նշենք, որ պահատեղի բանալու համար բանկում լրացուցիչ սառեցվում է 15.000 ՀՀ դրամ, որը վերադարձվում է հաճախորդին` վերջինիս կողմից պահատեղի բանալին բանկին հետ հանձնելու պահին: Բանալու կորստի դեպքում այս գումարն անակցեպտ կերպով գանձվում է բանկի կողմից: Բանկի ավանդատուներից վերոնշյալ լրացուցիչ 15.000 ՀՀ դրամի սառեցում չի պահանջվում:

Անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալության ծառայությունը հասանելի է ոչ միայն Զարգացման Հայկական Բանկի գլխամասային գրասենյակում, այլև Ավան, Էրեբունի և Արմավիր մասնաճյուղերում, որոնց կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ բանկի կայքէջում:

Share