Բաժին. Բիզնես

Միլիոնատերերի թվի աճն՝ ըստ աշխարհի տարածաշրջանների

2023 թվականին մեծահարուստների համաշխարհային կարողությունը աճել է 4.7%-ով՝ հասնելով 86.8 տրիլիոն դոլարի։ Նույն ժամանակահատվածում հարուստ մարդկանց թիվն աճել է 5.1%-ով և հասել 22.8 միլիոն մարդու՝ ամբողջ աշխարհում:

Այս գծապատկերը ցույց է տալիս միլիոնատերերի ընդհանուր թվի աճը՝ ըստ տարածաշրջանների, 2016-ից մինչև 2023 թվականները:

Միլիոնատերերի թիվ 2016 / 2023

Տարածաշրջան2016 (միլիոնատերերի քանակ)2023% Փոփ.
North America5.2M7.9M0.52
Asia-Pacific5.5M7.4M0.35
Europe4.5M5.8M0.29
Middle East600K900K0.5
Latin America600K600K0
Africa200K200K0

Հյուսիսային Ամերիկան և Մերձավոր Արևելքն առաջատար են աճի տեմպերով

Միլիոնատեր է համարվում այն անձը, որն ունի 1 մլն ԱՄՆ դոլար և ավելի իրացվելի ներդրվող կարողություն։

Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում 2016 թվականից ի վեր գրանցվել է միլիոնատերերի թվի ամենամեծ տոկոսային աճը՝ համապատասխանաբար +52% և +50%։

Տնտեսության կայունությունը, գնաճային ճնշման նվազումը և ԱՄՆ ֆոնդային բորսայի ուժեղ ցուցանիշները նպաստել են Հյուսիսային Ամերիկայի աճին:

Հյուսիսային Ամերիկան նաև բացարձակ ցուցանիշներով առաջատարն է․ վերջին յոթ տարիների ընթացքում այնտեղ ավելացել է 2.7 միլիոն միլիոնատեր։

Միևնույն ժամանակ, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում միլիոնատերերի թիվը չի փոխվել։

Գերբարձր հարստություն ունեցող անձանց (սկսած 30 միլիոն դոլարից) պատկանում է մեծահարուստների ընդհանուր հարստության ավելի քան 34%-ը, չնայած նրանք կազմում են մեծահարուստների ընդհանուր թվի ընդամենը 1%-ից մի փոքր ավելին։

Share