Բաժին. Բիզնես

Իլոն Մասկ. արհեստական բանականությունը մարդկանցից կխլի կյանքի իմաստը

Արհեստական ​​բանականության և ռոբոտաշինության ոլորտում առաջընթացի շնորհիվ մարդիկ ապագայում ստիպված կլինեն գտնել իրենց կյանքին իմաստ հաղորդելու նոր ուղիներ: Այս մեկնաբանությունն արել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը All-In Summit-ի ժամանակ։

Միլիարդատիրոջ խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ կվերանա մարդկային աշխատուժի կարիքը։

«Կարծում եմ, որ իրականում խնդիրն այն է, թե ինչպես մենք կարող ենք գտնել կյանքի իմաստը մի աշխարհում, որտեղ AI-ը կարող է անել այն ամենը, ինչ մենք անում ենք, միայն ավելի լավ: Սա, թերևս, ավելի լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Մասկը նշել է, որ Թյուրինգի թեստը, որը ժամանակին չափանիշ էր մարդու խոսակցությանը նմանակելու համակարգչի կարողությունը գնահատելու համար, այլևս արդիական չէ:

Նրա խոսքով՝ ինքնավար մեքենաներն ու մարդանման ռոբոտները կկարողանան անվերջ բարձրացնել տնտեսական աճն ու արտադրողականությունը, իսկ ապագայում նրանց թիվը կրկնակի ավել կլինի մարդկանցից։

Հիշեցնենք, որ մայիսին Իլոն Մասկը արհեստական ​​բանականությունն անվանել էր իր գլխավոր վախը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share