Բիզնես

Volkswagen-ը Գերմանիայում կարող է կրճատել մինչև 30 հազար աշխատատեղ

Գերմանական Volkswagen-ը ծրագրում է միջնաժամկետ հեռանկարում Գերմանիայում կրճատել մինչև 30 հազար աշխատատեղ:

Այսպիսով, Գերմանիայում ավտոհսկայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ աշխատատեղը վտանգի տակ է։ Կոնցեռնում խնայողության կողմնակիցներն ակնկալում են, որ Գերմանիայում աշխատողների թիվը ներկայիս շուրջ 130 հազարի փոխարեն միջնաժամկետ հեռանկարում կկրճատվի 30 հազարով:

Ավելի վաղ ավտոկոնցեռնի ֆինանսական տնօրենը հայտարարել էր, որ երկու գործարան կարող է փակվել։ Նա աշխատակիցներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ «մոտ 500 հազար ավտոմեքենայի վաճառքը բավարար չէ. սա մոտ երկու գործարանի արտադրանք է»:

Բացի այդ, Volkswagen-ը, հավանաբար, նույնպես մտադիր է կրճատել ներդրումները: Մոտ ժամանակներս ներդրումները կկրճատվեն մոտավորապես 20 միլիարդ եվրոյով, ինչը նույնպես կազդի VW հիմնական ապրանքանիշի վրա:

«Մի բան պարզ է` Volkswagen-ը պետք է կրճատի Գերմանիայում իր գործարանների ծախսերը», – ավտոհսկայի ներկայացուցչի խոսքով՝ միայն այս կերպ ապրանքանիշը կկարողանա բավարար գումար վաստակել հետագա ներդրումների համար:

Share