Բաժին. Բիզնես

Apple-ի նախկին դիզայները հաստատել է AI գաջեթի վրա աշխատանքը

Հայտնի դիզայներ Ջոնի Այվը, ով հինգ տարի առաջ հեռացավ Apple-ից, հաստատել է, որ աշխատում է նոր AI սարքի վրա OpenAI-ի և նրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ։ Այս մասին նա ասել է The New York Times-ի հետ զրույցում։

Նախագծի վերաբերյալ մանրամասները սակավ են։ Հայտնի է, որ Այվը Ալթմանի հետ ծանոթացել է Airbnb-ի ղեկավար Բրայան Չեսկիի միջոցով։ Մինչև տարեվերջ նախագիծը կարող է ներգրավել 1 մլրդ դոլարի ֆինանսավորում:

Ներկայումս ընկերությունն ունի 10 աշխատակից, այդ թվում՝ Թանգ Թանն ու Էվանս Հենքին։ Երկուսն էլ աշխատել են Այվի հետ iPhone-ի վրա: Ապրանքը ստեղծվել է արհեստական ​​բանականության հիման վրա։ Դրա թողարկման ամսաթիվն անհայտ է:

Հիշենք, որ ապրիլին լրատվամիջոցները տեղեկացան Այվի ցանկության մասին՝ ստեղծելու AI-ով հագեցած սմարթֆոնի նման գաջեթ։

Ըստ ինսայդերների՝ սարքն օգտատերերին կտրամադրի առօրյա կյանքում նեյրոնային ցանցերն օգտագործելու ինտուիտիվ եղանակ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share