Բաժին. Բիզնես

ԵՎՐՈՊԱԿԱՆ ALLIANZ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Եվրոպական խոշորագույն Allianz SE ապահովագրական ընկերությունը ձեռք կբերի թուրքական Yapi Kredi Sigorta ընկերության բաժնետոմսերի 93,9%-ը: Գործարքի արժեքը գնահատվում է 684 մլն եվրո:

Նշենք, որ թուրքական ընկերության բաժնետոմսերի մնացյալ մասը` 6,1%-ը, շրջանառվում է Ստանբուլի ֆոնդային բորսայում:

Ինչպես նշվում է եվրոպական ընկերության տարածած հայտարարության մեջ` Allianz Turkey-ի և Yapi Kredi-ի միավորման արդյունքում կձևավորվի Թուրքիայի ապահովագրական շուկայի նոր, խոշոր խաղացող, որն առաջատար դիրք կգրավի ոչ կյանքի ապահովագրության ոլորտում, ինչպես նաև ակտիվ կլինի շուկայի մյուս սեգմենտներում:

Նշենք, որ Allianz SE ապահովագրական ընկերությունը աշխարհում ոլորտի առաջատարներից է: Ընկերությունը հիմնադրվել է 1890 թվականին:

Share