Բաժին. Բիզնես

ՊԼԱՆՇԵՏՆԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

2013 թվականին ամբողջ աշխարհում կվաճառվի ավելի շատ պլանշետ-համակարգիչ, քան սեղանի համակարգիչ, իսկ արդեն 2014 թվականին վաճառված պլանշետների թիվն ավելի շատ կլինի, քան վաճառված անհատական համակարգիչներինը (նոթբուք): Նման կանախտեսում է ներկայացրել IDC գործակալությունը:

Ըստ ներկայացված տվյալների` 2012 թվականին ամբողջ աշխարհում բոլոր տիպի համակարգիչների (սեղանի համակարգիչ, նոթբուք, սմարթֆոն, պլանշետ) վաճառքի ծավալն աճել է 29,1%-ով և կազմել 1,2 մլրդ միավոր: Գումարային արտահայտությամբ վաճառքի ծավալը կազմել է 576,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2012 թվականին աշխարհում վաճառվել է 722 մլն սմարթֆոն, ինչը 46%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Միևնույն ժամանակ, այս մեկ տարվա ընթացքում վաճառվել է 202 մլն նոթբուք, 148 մլն սեղանի համակարգիչ, 128 մլն պլանշետ:

Share