Բաժին. Բիզնես

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ «ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՉԻ ՎԱՃԱՌԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, Հրապարակ օրաթերթի տեղեկություններով` նրա ու Միքայել Բաղդասարովի միջեւ այդ առնչությամբ հանդիպում է տեղի ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:

Երեկ «Հրապարակ»-ը փորձել է պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը, սակայն նա ասել է, որ ինքը ժամանակ չունի և անջատել է հեռախոսը:

«Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետեւ ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տեւական ժամանակ տնօրինած եւ մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար: Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտեցին Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը». գրում է Հրապարակ օրաթերթը:

Share