Բաժին. Բիզնես

APPLE-Ը ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆ Է

Brandirectory ընկերությունը կազմել է հեռահաղորդակցության ոլորտի ամենաթանկ ապրանքային նշանների ցուցակը: Առաջատարի դիրքում է Apple ընկերությունը: Apple ընկերության բրենդի արժեքը գնահատվել է 48,45 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում է Ամերիկյան Verizon ընկերությունը (30,72 մլրդ դոլար): Երրորդ հորիզոնականում է AT&T ընկերությունը (30,40 մլրդ դոլար): Չորրորդ տեղն է զբաղեցրել անգլիական Vodafone ընկերությունը, որի բրենդի արժեքը կազմել է 27մլրդ դոլար: Լավագույն հնգյակը եզրափակում է NTT Group-ը (25,60 մլրդ դոլար): 

Samsung հայտնվել է ցուցակի վեցերորդ հորիզոնականում. ընկերության բրենդի արժեքը կազմում է 23,74 մլրդ դոլար: China Mobile-ը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը (23.30 մլրդ դոլար): Հայաստանում գործող Ֆրանսիական Orange ընկերությունը հայտնվել է ութերորդ հորիզոնականում: Orange բրենդի արժեքը կազմել է 16,34 մլրդ դոլար: Cisco ընկերության բրենդի արժեքը կազմել է 15,47 մլրդ դոլար, և ընկերությունը հայտնվել է իններորդ հորիզոնականում: Լավագույն տասնյակը եզրափակում է Գերմանական T-Mobile ընկերությունը (12.22 մլրդ դոլար):  

Հայաստանում գործող Beeline ընկերությունը գտնվում է 39-րդ հորիզոնականում (5 մլրդ դոլար): Հայաստանում գործող մյուս բջջային օպերատոր՝ MTS-ը գտնվում է 53-րդ հորիզոնականում: MTS ընկերության բրենդի արժեքը կազմում է 3,33 մլրդ ԱՄՆ դոլար: 

Brandirectory-ն հաշվարկել և ներկայացրել է նաև ամենամեծ շուկայական կապիտալիզացիան ունեցող ընկերությունների անունները: Այս ցուցանիշով ևս առաջատար է Apple ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 382,49 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է AT&T ընկերությունը (254,15 մլրդ դոլար): Երրորդ տեղում է Verizon-ը (218,47 մլրդ դոլար), չորրորդ տեղում` Vodafone ընկերությունը (171,87 մլրդ դոլար): Լավագույն հնգյակը եզրափակում է Samsung ընկերությունը: Samsung-ի շուկայական կապիտալիզացիան հաշվարկվում է 171,58 մլրդ դոլար:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Cingular ընկերությունը (163,12 մլրդ դոլար): Յոթերորդ տեղում է China Mobile ընկերությունը՝ 161.10 մլրդ դոլար: Ութերորդ հորիզոնականում է գտնվում Telefonica ընկերությունը (142,55 մլրդ դոլար): Մեքսիկական America Movil ընկերոթյան շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 118 մլրդ դոլար, և ընկերությունը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Լավագույն տասնյակը եզրափակում է Bellsouth Corp ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 99 մլրդ դոլար:  

Orange ընկերությունը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը (70 մլրդ դոլար): Beeline-ը գտնվում է 41-րդ հորիզոնականում (35 մլրդ դոլար), իսկ MTS-ը` 59-րդ հորիզոնականում՝ (24մլրդ դոլար):

Share