Բաժին. Բիզնես

BLACKBERRY-Ի ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԵՆ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում առաջատար կանադական BlackBerry ընկերությունը (նախկին Research in Motion) ամփոփել է 2013 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 2-ին, ընկերությունը կրել է 646 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս՝ նախորդ տարի արձանագրված 1,16 մլրդ ԱՄՆ դոլար տարեկան զուտ շահույթի դիմաց: Արդյունքում, ընկերության մեկ սովորական բաժնետոմսի հաշվով տարեկան զուտ վնասը կազմել է 1,2 ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 ֆինանսական տարում BlackBerry ընկերության հասույթը կրճատվել է 40%-ով և կազմել շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթի զգալի մասը բաժին է ընկել սարքավորումների վաճառքին, մնացյալ մասը՝ ծառայություններին և ծրագրային ապահովման լուծումներին:

Նշենք նաև, որ հաշվետու ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակում BlackBerry ընկերությունը վաճառել է շուրջ 6 մլն սմարթֆոն, որից շուրջ 1 մլն-ը բաժին է ընկել BlackBerry Z10-ին: Եռամսյակում ընկերությունը վաճառել է նաև 370 հազար BlackBerry PlayBook պլանշետ:

Share