Բաժին. Բիզնես

2015Թ.-ԻՆ EBAY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՀԱՍՆԻ 24 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ

Ամերիկյան eBay ընկերությունը մինչ 2015թ. պատրաստվում է կրկնապատկել eBay.com կայքից օգտվողների թիվը: Նման փոփոխությունն ընկերությանը թույլ կտա ինտերնետ աճուրդներից ստացած եկամուտը հասցնել 300 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչի հետևանքով eBay ընկերության տարեկան զուտ շահույթը կավելանա 10 մլրդ դոլարով և կհասնի 24 մլրդ դոլարի: 

Ընկերության տնօրեն Ջոն Դոնագոյի խոսքերով, նման փոփոխությունը հնարավոր կդառնա հատուկ բջջային ծրագրի ստեղծմամբ: Նոր ծրագիրը սմարթֆոնների և բջջային հեռախոսների տերերին թույլ կտա միանգամից ներթափանցել eBay ծառայության տարածք՝ գնումներ կատարելու համար: 

Սպասվում է, որ ընկերության եկամուտը կավելանա նաև PayPal վճարային համակարգի բարեփոխումների հետևանքով: 2011թ. PayPal ընկերությունը ՌԴ-ում ստացել է ոչ բանկային վարկատու կազմակերպության կարգավիճակ և այդ փոփոխության հետևանքով ռուս օգտվողներին հնարավորություն է տրվել PayPal-ի միջոցով օնլայն գնումներ կատարել:

Նշենք, որ 2011-2012թթ. ՌԴ-ում 81%-ով ավելացել է eBay-ից օգտվողների թիվը:

Share