Բաժին. Բիզնես

PANASONIC-Ը ԼՔՈՒՄ Է NYSE ԲՈՐՍԱՆ

Ճապոնական Panasonic ընկերությունը մտադիր է դուրս գալ NYSE ֆոնդային բորսայից: Ընկերությունը նման քայլը մեկնաբանում է NYSE բորսայում մնալու տնտեսական անհարմարավետությամբ՝ հաշվի առնելով, որ բորսայում շրջանառվում են բաժնետոմսերի ընդամենը 2% տոկոսը:

Նշվում է, որ նյույորքյան բորսայից Panasonic-ը դուրս կգա ընթացիկ տարվա ապրիլ ամսին: NYSE ֆոնդային բորսայում Panasonic-ի բաժնետոմսերը շրջանառվում են 1971 թվականից:

Կանխատեսվում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, որը կավարտվի մարտի 31-ին, ընկերությունը կկրի 765 մլրդ յենի (8,03 մլրդ ԱՄՆ դոլար) վնաս:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կանխատեսում են, որ հաջորդ ֆինասական տարվա արդյունքներով ընկերության շահույթը կկազմի 50 մլրդ յեն:

Share