Բաժին. Բիզնես

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՉՎԵՐԹՆԵՐՆ ՈՒ ԿՍԿՍԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ապրիլի 1-ից «Արմավիա» ավիաընկերությունը  կդադարեցնի չվերթները: Ընկերությունը սկսում է սնանկության գործընթաց: Այս մասին նշվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերության պարզաբանմամբ՝  2008 թվականի ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել «Արմավիա»  ավիաընկերության գործունեության վրա: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Արմավիայի» զարգացումն ապահովելու համար վերջին երեք տարիների ընթացքում ներդրել է այլ բիզնեսներից ստացված գումարները:  

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ նման կերպ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել չվերթները և սկսել սնանկության գործընթացը», – ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Share