Բաժին. Բիզնես

SAMSUNG-Ը ՍԿՍՈՒՄ Է GALAXY S4 MINI-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Samsung ընկերությունը Galaxy S4-ի թողարկումից հետո միանգամից կմեկնարկի Samsung Galaxy S4 Mini-ի արտադրությունը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Know Your Mobile կայքի վերլուծաբանները:

Որոշ տվյալների համաձայն՝ նոր S4 Mini-ն կարդտադրվի 8ԳԲ, 16ԳԲ և 32ԳԲ մոդելներով: Սմարթֆոնը օժտված կլինի «մեծ եղբոր» պրոցեսորով, իսկ տեսախցիկի հզորությունը կակզմի 8 MPx:

Նշենք, որ Samsung ընկերությունը պլանավորում էր Samsung Galaxy S4-ը վաճառքի դուրս բերել 2013թ. ապրիլին, սակայն որոշ խնդիրներից ելնելով՝ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2013թ.-ի մայիսին: Know Your Mobil-ի վերլուծաբանների խոսքերով, Galaxy S4 Mini-ին վաճառքի կհանվի հուլիսին կամ օգոստոսին:

Share