Բաժին. Բիզնես

VOLKSWAGEN-Ը ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՍԻԱ

Եվրոպական խոշոր ավտոարտադրող՝ գերմանական Volkswagen AG ընկերությունն իր գործունեությունն է ընդլայնում Ասիայում: Վերջինս պայմանավորված է Եվրոպայում ընկերության նոր մեքենաների վաճառքի ծավալների շարունակական անկմամբ: Նշենք, որ Գերմանիայում, որը հանդիասնում է ԵՄ-ում ընկերության արտադրանքի սպառման խոշորագույն շուկան, ևս գրանցվել է վաճառքի ծավալերի անկում:

Վերջին չորս տարվա ընթացքում Volkswagen-ի աշխատողների թիվն Ասիայում աճել է 134%-ով և կազմել 70 հազար մարդ, իսկ Եվրոպայում ավտոկոնցեռնի աշխատակիցների թիվը կրճատվել է 44%-ով: Միևնույն ժամանակ, Եվրոպայում արտադրության ծավալները 62%-ից կրճատվել են մինչև 51%:

Share