Բաժին. Բիզնես

MICROSOFT-Ը ԾՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Brandirectory-ին կազմել և հրապարակել է համակարգչային ծրագրեր արտադրող ընկերությունների ամենաթանկ ապրանքային նշանների անուները:

Այս ցուցանիշով առաջատարը Microsoft ընկերությունն է: Microsoft բրենդի արժեքը գնահատվում է 45,54 մլրդ դոլար, իսկ ընկերություն շուկայական կապիտալիզացիան կազմում է 155,50 մլրդ դոլար:

Microsoft-ին հաջորդում է ամերիկյան  մեկ այլ ընկերություն՝ Oracle-ը: Oracle ընկերության բրենդի արժեքը կազմում է 16 մլրդ դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ 127,23 մլրդ դոլար: Երրորդ տեղում գերմանական SAP ընկերությունն է՝ 10,50 մլրդ դոլար:

Microsoft-ին պատկանող xBox ընկերության բրենդի արժեքը գնահատվում է 5 մլրդ դոլար և այն հայտնվել է չորրորդ հորիզոնականում: Լավագույն հնգյակը եզրափակում է Adobe ընկերությունը՝ 3,20 մլրդ դոլար:

Առաջատար համակարգչային խաղեր ստեղծող Electronic Arts ընկերությունը վեցերորդն է: «EA» բրենդի արժեքը գնահատվում է 2,63 մլրդ դոլար: Համակարգչային խաղեր ստեղծող մյուս առաջատար՝ Activision Blizzard ընկերությունը յոթերորդն է՝ 2,62 մլրդ դոլար: Ութերորդ հորիզոնականում է հնդկական HCL Technologies ընկերությունը՝ 1,30 մլրդ դոլար, որին հաջորդում է Tomtom ընկերությունը՝ 294 մլն դոլար:

Լավագույն տասնյակը եզրափակում է թուրքական Trabzonspor ընկերությունը՝ 26 մլն դոլար:

Share