Բաժին. Բիզնես

CARREFOUR-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԻՊԵՐՄԱՐԿԵՏԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ MAF CARREFOUR (Majid Al Futtaim CARREFOUR, տեղակայված է Դուբայում) խումբը հայկական կողմի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝  Carrefour-ի առաջին հիպերմարկետը Երևանում բացելու վերաբերյալ:

Այս մասին «Ժամանակ» օրաթերթի հարցադրմանն ի պատասխան հայտնել է Վրաստանի, Պակիստանի, Իրանի, Ղազախստանի և Հայաստանի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մարկ Քորբիոնը՝ ընդգծելով, որ Հայաստանը MAF CARREFOUR խմբի զարգացման ռազմավարության մի մասն է: MAF CARREFOUR-ը զբաղվում է տարածաշրջանում Carrefour հիպերմարկետների բացման աշխատանքներով:

«Այս ռազմավարության շրջանակներում ՀՀ-ում ներկայացված ընկերությունների խնդրանքով մենք քննարկում ենք հնարավոր համագործակցությունը նրանց հետ, ինչպես դա անում ենք այլ երկրների դեպքում: Մեր սկզբունք է՝ հարգել մեր գործընկերներին և հայտարարել միայն արդեն կայացած համաձայնագրի մասին: Մենք չենք հապաղի և, եթե ֆորմալ համաձայնությունը վերջնականապես կայանա, Ձեզ կտեղեկացնենք այդ մասին»,- նշել է Մ. Քորբիոնը:

Ըստ նրա՝ խոսքը Երևանում Carrefour-ի առաջին հիպերմարկետի համար մոտ 6000 ք/մ մակերեսով տարածք ձեռք բերելու կամ վարձակալելու մասին է:

Share