Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ԱԼԻՏԱԼԻԱՆ, ԱՎՍՏՐԻԱԿԱՆ, ՉԵԽԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, թեեւ մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:

Մասնավորապես, ուզում ենք տեղեկացնել, որ հետեւյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ:

Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ, Ալիտալիան` 3 չվերթ: Հունիսի սկզբից  չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ: Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում»:

Share