Բաժին. Բիզնես

Tesla-ն ներկայացրել է առանց վարորդի տաքսիներ և ավտոբուսներ

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը «Մենք, ռոբոտը» միջոցառմանը ցուցադրել է Optimus ռոբոտները, Cybercab ինքնակառավարվող տաքսին և Robovan-ի նախատիպը՝ ավտոբուսի նմանվող էլեկտրական ինքնավար մեքենա:

Cybercab-ն ունի երկու դռներ, բացակայում է ղեկը, ոտնակները և լիցքավորիչի ստանդարտ միակցիչը: Փոխարենը, այն օգտագործում է «ինդուկտիվ լիցքավորում» առանց լարերի։

Արտադրության մեկնարկը սպասվում է 2026 թվականին կամ մինչև 2027 թվականը։ Գինը կկազմի 30 հազար դոլարից պակաս, նշել է ձեռնարկատերը։

Robovan-ն ունի ֆուտուրիստական ​​տեսք և կարող է տեղափոխել մինչև 20 մարդ և ուղեբեռ։ Մեքենայի թողարկման ամսաթիվը և գինը հայտնի չեն։ Մեքենան հագեցած չէ ղեկով, քանի որ այն ամբողջովին ինքնավար է։

Նա ասաց, որ Model 3-ի և Model Y-ի լիովին ինքնավար վարումը կսկսվի Կալիֆորնիայում և Տեխասում 2025 թվականին: Տեխնոլոգիան հիմնված է արհեստական ​​բանականության և համակարգչային տեսողության վրա, ինչը «10-30 անգամ ավելի անվտանգ է դարձնում մեքենա վարելը»։

Մասկը ներկայացրել է նաև Optimus մարդանման ռոբոտներին՝ նշելով, որ դրանց գինը կկազմի 20,000-30,000 դոլար: Միջոցառման ժամանակ բոտերը շրջում էին մարդկանց մեջ, պարում, զրուցում հյուրերի հետ և կոկտեյլներ պատրաստում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share