Բաժին. Բիզնես

APPLE-Ը ՉԻ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ GOLDMAN SACHS-Ի ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Ամերիկյան Goldman Sachs բանկը Apple ընկերության բաժնետոմսերը դուրս է հանել բորսայական ներդրումների իրականցման համար առավել գրավիչ օբյեկտների ցուցակից: Մասնավորապես նշվում է, որ ներդրումների տեսանկյունից ընկերության գրավչության անկումը պայմանավորված է նրանով, որ iPhone 5-ի պահանջարկը չի արդարացրել ընկերության սպասումները: Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբեր ամսին ընկերության բաժնետոմսերի գները հասել էին ռեկորդային 705,07 ԱՄՆ դոլարի:

Share