Բաժին. Բիզնես

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴԱՄԱՆԴԻ «ԳՈՐԾ Է ԱՆՈՒՄ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ օրերս մեծ շուքով ձերբակալված Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանի և Երևանի բնակիչ Աշոտ Գասպարյանի «տանիքի» մասին  գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը դեռ լռում է:

Թերթի տեղեկություններով` Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր աշխատակցին տվել է անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Ու երբ բռնվել են, Խաչատրյանն անմիջապես մեսիջ է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ իր վրա վերցնի, մինչև ինքը կկարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահը ադամանդի գործ է անում», – գրում է թերթը։

Թերթի հետ զրույցում ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանը հերքել է լուրը:

Share