Բաժին. Բիզնես

2012Թ.-ԻՆ «ՌԵՍՈ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 116% ԱՃ

2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը գրանցել է  հավաքագրած ապահովագրական վճարների 116 % աճ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՌԵՍՈ»-ի Մամուլի ծառայությունից՝ 2012 թվականի արդյունքներով ընդհանուր ապահովագրական վճարներով, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի հաշվեգրված ապահովագրավճարներով ընկերությունը հայաստանյան շուկայի առաջատար եռյակում է:

Համաձայն ներկայացված տվյալների՝ ընկերությունն ապահովագրական շուկայում զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ մի շարք այլ ցուցանիշներով:

Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով «ՌԵՍՈ»-ն հանդիսանում է շուկայի բացարձակ առաջատարը: Ընկերությունն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև ֆիզիկական անձանց առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով:  

Վնասաբերության գործակցով նույնպես «ՌԵՍՈ»-ն զբաղեցնում է առաջին տեղը` հանդիսանալով ամենաարդյունավետ գործող ընկերությունը:   

Խոշոր հարկատուների ցուցակում 246.05 մլն ՀՀ դրամով «ՌԵՍՈ» ընկերությունը զբաղեցնում է 378-րդ տեղը:

Share