Բաժին. Բիզնես

VOLKSWAGEN-Ը ԿՍՏԵՂԾԻ 50 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը համարվող գերմանական Volkswagen ընկերությունը մտադիր է մինչև 2018 թվականն աշխարհի ամենախոշոր ավտոարտադրող ընկերության կոչման համար պայքարում առաջ անցել Toyota Motor-ից: Իր այս նպատակին հասնելու համար գերմանական ավտոարտադրողը մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքում ստեղծել շուրջ 50 հազար նոր աշխատատեղ:

Սպասվում է, որ բացման ենթակա աշխատատեղերի զգալի մասը բաժին կընկնի ասիական շուկային, և, մասնավորապես, Չինաստանին: VW-ը մտադիր է մինչև 2018 թվականը Չինաստանի իր գործարանի արտադրողական հզորությունն ավելի քան կրկնապատկել:  

Նշենք, որ այժմ VW ընկերության աշխատուժի մեծ մասն աշխատում է Գերմանիայից դուրս:

2012 թվականին VW-ը համաշխարհային շուկայում իրացրել է 9,1 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 11%-ով:

Share