Բաժին. Բիզնես

GOOGLE-ը ԿԱՐՈՂ Է 1 ՄԻԼԻԱՐԴՈՎ ԳՆԵԼ WHATSAPP-Ը

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն արդեն մեկ ամսից ավել է, ինչ Google-ը բանակցում է հաղորդագրությունների փոխանակման WhatsApp համակարգը գնելու շուրջ: Շրջանառվող լուրերը պնդում են, որ գործարքի գինը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի: Հիշեցնենք, որ WhatsApp-ը ցանկանում էր գնել նաև Facebook-ը:

Եթե գործարքը կայանա, ապա դա 1 միլիարդ դոլարով բջջային հավելվածի համակարգի վաճառքի երկրորդ դեպքը կլինի` անցյալ տարի Facebook-ը այդքան գումարով գնեց Instagram-ը:

WhatsApp համակարգով օրական 10 միլիարդ հաղորդագրություն է փոխանակվում: Հավելվածից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Սակայն մասնագետները նշում են, որ WhatApp-ը դեռևս չի շահույթ չի բերում:

Share